Շնորհավորում ենք բժշկության երախտավորին

Այսօր՝ ապրիլի 14-ին, հայ բժշկության երախտավորներից ՝ ՀՀ և ԼՂՀ պետական գործիչ, , բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի ծննդյան օրն է: Բժիշկ,ով աշխատանքային բազմամյա գործունեության ընթացքում իր փորձը, հմտություններն ու գիտելիքները անմնացորդ ներդրել է մարդկանց առողջության պահպանման կարևորագույն գործում: Ղեկավար, ում կազմակերպչական ունակությունների շնորհիվ ձևավորվել ու գործում է խոշորագույն առողջապահական հիմնարկ,որի բարի համբավը տարածվել է նաև հանրապետության սահմաններից դուրս:
Մեծ ու անգնահատելի է Հարություն Քուշկյանի ավանդը մեր նորանկախ պետականության կայացման գործում:
Blic.am-ը ծննդյան օրվա առիթով շնորհավորում է բժշկության երախտավորին, լավագույն, հային ու մեծատառով մարդուն, մաղթում նրան առողջություն և աշխատանքային բազում հաջողություններ իր մարդասիրական առաքելության մեջ: