Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է. հանդիպումներ կունենա բնակիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան:
Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։