Կրակոցներ՝ Իրանի ու Ադրբեջանի սահմանին

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից հայտնել են իրանա-ադրբեջանական սահմանին զենք կիրառելու մասին։ Այս մասին հայտնում է Radio Sputnik-ը։ Տեղեկացվում է, որ սահմանախախտներից մեկը վիրավորվել է։ Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահների կողմից զենքի կիրառումը գրանցվել է ապրիլի 16-ին, տեղի ժամանակով ժամը 22։00-ին։

Նշվում է, որ Ֆիզուլիի շրջանում Իրանի քաղաքացիներ Ֆեյզի Յասեր Նարիմանն ու Հուսեյնպուր Սադժադ Հասանը փորձել են հատել սահմանը։ Սահմանապահները կրակ են բացել, Նարիմանը թեթև վիրավորվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել։