Անխնա հատվում են<<Սլավմեդ>> ԲԿ-ի դիմացի այգու բարձրահասակ ծառերը

Հենց նոր տեղեկացանք,որ անխնա հատվում են Բաղրամյան 79 3֊րդ նրբանցք հասցեի, <<Սլավմեդ>> ԲԿ-ի /Բաղրամյան 79 3֊րդ նրբանցք հասցե/ դիմացի այգու ծառերը: Ահազանգող հնաբնակ երևանցիները նշում են, որ այդ այգու հետ են կապված իրենց շատ նվիրական հուշեր: Նրանց խոսքով՝ 2014 թվականից ինչ որ մեկը սեփականացրել է այգին և այսօր իրավապահների <<սրբազան>>հսկողության ներքո իրականացնում է ծառերի ջարդը: