Թագուհի Թովմասյանը խորհրդարանում հյուրընկալեց Վարդենիսի պետական քոլեջի ուսանողական և դասախոսական կազմին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջի ուսանողները եւ դասախոսա կան անձնակազմն այսօր խորհրդարանում էր: ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի                                Թովմասյանի հրավերով քոլեջի անձնակազմը եղավ խորհրդարանի օթյակում ու հետեւեց օրենսդիրների աշխատանքին։

«Բաց դռներ» ծրագրի շրջանակներում քոլեջի անձնակազմն ու ուսանողները հանդիպում ունեցան ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ: Հանդիպման մեկնարկից առաջ ուսանողները ծաղիկներ նվիրեցին պատգամավորին, շատ անկեղծ զրույց տեղի ունեցավ պատգամավորի ու քոլեջի ուսանողների միջեւ:

Քոլեջի սաները հարցեր հնչեցրեցին ու ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Պայմանավորվեցին, որ հետեւողական կլինեն իրենց բարձրացված հարցերին լուծումներ գտնելու համար:

Ուսանողներն ու դասախոսները, ձեւավորված ավանդույթի համաձայն, շրջեցին ԱԺ շենքում, եղան ԱԺ թանգարանում եւ գրադարանում, այնուհետեւ պատգամավորի ուղեկցությամբ քոլեջի անձնակազմը եղավ խորհրդարանի նիստերի դահլիճում, լուսանկարվեցին ու բաժանվեցին:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան