Երկու ադրբեջանցի սահմանապահ է սպանվել Իրանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը` մանրամասնելով, որ մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 3 անձ փորձել է ապօրինի հատել ադրբեջանա-իրանական սահմանը։ Նրանց կանգնեցնելու փորձից հետո սահմանախախտները կրակել են սահմանապահների ուղղությամբ, որոնք հիվանդանոցում մահացել են։
Միջադեպի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ։ Սահմանախախտներից մեկը` Իրանի քաղաքացի, ձերբակալվել է, երկուսը` հետախուզվում են։
Կարդացեք նաև:
Խաղաղապահների հանդեպ նման վերաբերմունքը չի ընդունվում․ Զախարովան պատասխանել է Փաշինյանի հայտարարությ...
ԲԴԽ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 18 միջնորդություն, որից 9-ը բա...
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով