ՀՐԱՏԱՊ․ Արմանը սատկացրել է իր օջախն ու հայրենիքը անարգած ազերուն․ հայրենիքում «ճնշում» են նրան /տեսանյութ/

«Այո՛, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»,-ասաց հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը, ով Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:

Գերմանական դատարանը Թեհլիրյանին անպարտ ճանաչեց։

Նախաբանս աշխարհում ապրող բոլոր հայերին է ծանոթ, բայց մեկ դար անց մենք բախվել ենք ցավոտ ու զայրացնող իրականության հետ։ Արման Առաքելյան անուն ազգանունը կրող հայորդին ՌԴ-ում սատկացրել է մի փնթի ազերու․ սատկացրել է, որովհետև վերջինս ցանկացել է մուղամ լսել Արմանի ընտանեկան ռեստորանում և լկտիություն է ունեցել պատից պոկել և հատակին նետել հայ հերոսների նկարները։ Ազերին սադրել է Արմանին, ու հայ գենի հավատարիմ կրողը, պաշտպանելով ազգի պատիվը և նաև պաշտպանելով սեփական անձը, չի ցեղասպանվել, այլ հակահարված է հասցրել։

Արմանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, որովհետև Լենինգրադում ազդեցիկ և փողատեր ադրբեջանցիները բավականին լուրջ գումար են տվել դատարանին` կատարվածին այլ ձևակերպում տալու համար։

Պատվասեր հայը 6 տարի տառապել է Մուրմանսկի բանտում. ազերիների հետ մի խցում է եղել։ Պահել է իր ներսի Թեհլիրյանին ու միայն երկու ամիս առաջ վերջապես արտահանձնվել է հայրենիքին։

Արմանի ոտքերը կոտրել են հարցաքննության ժամանակ, բայց նա ամուր է, որովհետև հայ է և վաստակաշատ բռնցքամարտիկ։

Երեք որդիների հայրը, ցավոք, հայրենիքում էլ չի կարողանում տեսակցել իր ընտանիքին։ Մահացած եղբոր զավակները ևս չեն կարողացել տեսակցել հորեղբորը։

Arlur.am-ի հետ զրույցում Արմանի մայրը չկարողացավ զսպել զայրույթն ու ցավը․ «Ես Արմանի համար ազատություն չեմ պահանջում, ես մտածում եմ հայ գերիների մասին և իրավիճակի սրում չեմ ուզում, ուղղակի թո՛ւյլ տվեք տեսնեմ որդուս․․․»,-ասաց Տաթևիկ Աղաջանյանը։

Քնած հայ սպային սպանած տականք ռամիլ սաֆարովը հերոսացվեց․ ես որպես հայ կին և հայ մայր պահանջում եմ իմ երկրի իրավասու մարմիններից.

Ա․ Արման Առաքելյանին թու՛յլ տվեք հանդիպել հարազատների հետ (այսօր 4 կգ քաշով ծնվել է Արման Առաքելյանի երրորդ թոռնիկը՝ Անդրանիկը),
Բ․ Վերանայե՛ք քրեական գործը և իրավական արդարադատության շրջանակում դատեք,
Գ․ Արման Առաքելյանին փակի տակ պահողը անթասիբ է և հայ կոչվելու իրավունք չունի։

Հ․Գ․ Ինձ համարեք ազգայնամոլ, բայց պայքարելու եմ հանուն Արման Առաքելյանի և նրա նման հայորդիների ազատության։

Ես Սողոմոն Թեհլիրյան եմ,  Համբիկ Սասունյան եմ, Վազգեն Սիսլյան եմ, Արման Առաքելյան եմ․․․

Գրող, լրագրող, «Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի նախագահ
Լուսին Ղազարյան

ՀՐԱՏԱՊ. Արմանը սատկացրել է իր օջախն ու հայրենիքը անարգած ազերուն. հայրենիքում «ճնշում» են նրան – YouTube