Վարկը վարկով են մարում. որտեղ են ավելացել տան գրավադրման գործարքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում ավելի շատ գրավադրման գործարքները կնքվել են Երեւանում՝ կազմելով 54.7 տոկոս:

Այսինքն` միայն մարտ ամսին Երեւանում կնքվել է գրավադրման 1249 գործարք: Սակայն մտահոգիչ է, որ Արմավիրի մարզում գրավադրման գործարքները մեկ ամսում 79-ով ավելացել են՝ 80-ից դառնալով 159: Կոտայքում գրավադրման գործարքները ավելացել են 101-ով, Վայոց ձորում՝ 26-ով, Արարատում՝ 64-ով:

Ինչպես հայտնի է, Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչները հիմնականում իրենց տները, բնակարանները գրավադրում են, վարկ վերցնում: Հիմնականում գյուղերի բնակիչները, հայտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, վարկը վարկով են մարում եւ հերթական վարկերը մարելու նպատակով գրավադրում են միակ ունեցվածքը՝ տունը, իսկ հետո այն չկարողանալով մարել՝ հայտնվում են փողոցում: Պատահական չէ, որ գրեթե բոլոր մարզերում գրավադրման գործարքները զգալի ավելացել են, ողջ հանրապետությունում նման իրավիճակ է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։