Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների: «Արմենպրես»-ը ներկայացնում է իտալացի պատգամավորների հայտարարությունը. «Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների՝ Թուրքիայի աջակցությամբ նրանց քաղաքական բանակցություններում օգտագործելու համար: Տեղեկացել ենք, որ մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների զրույցի մի մտահոգիչ տեսանյութ, որը հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում հայ գերիները անօրինական են պահվում և օգտագործվում են ականապատ տարածքների քարտեզների կամ այլ զիջումներ դիմաց փոխանակման համար։ Այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է պարզություն և հրատապ ու խիստ դիրքորոշում բոլոր միջազգային գործընկերների կողմից` դադարեցնելու համար մարդկային կյանքերի վերաբերյալ շահարկումները: Ակնկալում ենք, որ մեր կառավարությունը շուտափույթ իր ձայնը լսելի դարձնի՝ իր դիրքորոշումը հայտնելով ընդդեմ նրանց, ովքեր շարունակում են խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր դրույթները։ Ուստի պահանջում ենք, որ բոլոր ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձիք անմիջապես ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց նախապայմանների»:

Ռուսաստանը անհանգստացած է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների կուտակմամբ, ինչպես նաև այն փաստով, որ դաշինքը հրաժարվում է ըստ էության քննարկել Մոսկվայի առաջարկները:
«Հուսով ենք, որ առողջ դատողությունը և մեզ հետ կառուցողական հարաբերություններ զարգացնելու ցանկությունը, ի վերջո, գերակշռելու են», – ասել է Պուտինը:

Ինչպես հայտնի է, ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, նշել է, որ ՆԱՏՕ-ն դարձել է գլոբալ ռազմաքաղաքական դաշինք՝ Ռուսաստանն ու Չինաստանը զսպելու համար: Նրա խոսքով՝ Եվրոպայում տարածվել է ռազմական առճակատման միտում․ անընդհատ զորավարժություններ կան, որոնք ապակայունացնում են իրավիճակը Ռուսաստանի սահմաններին: Այսպիսով, նախարարը հավելել է, որ դաշինքը մշակում է ծրագիր զորքերը Միության պետությանը հարակից տարածքներ օպերատիվ տեղափոխման համար:
Իր հերթին, ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ Sea Breeze-ի քողի տակ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կմատակարարի ժամանակակից զենք, որը հետագայում կտրվի Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերին և ազգայնական գումարտակներին։