«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ ընտրություններին մասնակցած «Ազատություն» կուսակցությունը չվիճարկեց ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում, չնայած նրան, որ կառավարությունում հերթ կանգնած Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմողների շարքում չէր կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Իրավունքը» այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ փորձեց պարզել հենց նրանից:
Սակայն, պարոն Բագրատյանն ասաց, որ այս շրջանում հարցազրույցները բացառում է: Ավելին` մի քանի անավարտ գործ ունի եւ ավարտելուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում մեկնելու է երկրից: Համենայնդեպս, ամռանը նա առաջարկեց չանհանգստացնել իրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Կարդացեք նաև:
Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Փառուխի և Խրամորթի շրջաններից
Հնարավոր է սկսվեն Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքները. Փաշինյանը Պուտինից դրական ...
Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ նշում է ամենալուսավոր տոներից մեկը. Վահագն ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2658 խախտում ամանորյա օրերին