Շուշիի մոտակայքում հնչած կրակոցներից հետո մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են, հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:
Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:
Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել է Ստեփանյանը:
Կարդացեք նաև:
Անհամբեր սպասում են. ով է զբաղեցնելու քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը. «Հրապարակ»
Մինչ պետնախարարի պաշտոնում նշանակվելը, Վարդանյանը Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ունեցել. «Ժող...
Արցախում մատակարարված բրինձը ունեցել է համային և հոտային խնդիրներ․ զգուշացում
Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլ»-ում. մանրամասներ