ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի բերանին վտանգավոր է. մարդուն տան դռան մոտ կկրակեն, կսպանեն. Բարեկամավանի բնակիչ

Բարեկամանցի Խաչիկ Աբազյանը միաժամանակ աշխատում է գյուղապետարանում, ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ցավով է նշում, որ տարիներ առաջ դպրոցի աշակերտների թիվը 315 է կազմել, սակայն այսօր նրանք 17-ն են: Տավուշի մարզի ամենահեռավոր գյուղից` լեռների գրկում թերակղզու նման ծվարած Բարեկամավանից, որը սահմանակից է ադրբեջանական մի քանի գյուղերին, բնակիչները հեռացել են եւ բնակություն հաստատել կամ Ռուսաստանում, կամ էլ՝ Հայաստանի տարածքում:

Բարեկամավանի գյուղապետարանի աշխատակիցը ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով հիշեց, որ գյուղում երեխա ծնվել է մոտ երկու տարի առաջ: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ Բարեկամավանի դպրոցն այս տարի առաջին դասարանցի չի ունենալու:

Սակայն ամենամեծ խնդիրն այն է, որ գյուղացիները լքում են գյուղը` աշխատանք չունենալու պատճառով: Ավելին, արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեկամավանցիներին այդքան էլ չեն ոգեւորել: Փաստ է, որ գործող իշխանությունն ոչ միայն ուշադրություն չի դարձնում գյուղին, այլեւ չի մտահոգվում, որ այն արդեն դատարկվել է:

Մանրամասները՝ տեսանյութում