Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նման աշխատանքային այց նախապատրաստվում է: Դա աշխատանքային այց է, տեղի է ունենալու «ժամացույցների ստուգում»», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում հանդիպում նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: