Վարդենիսում ԱԹՍ-ներ են նկատվել. ոչնչացվել է երկուսը .ArmLur.am

Նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ է սկսել Գեղարքունիքի մարզում՝ Սոթքից մինչեւ Վերին Շորժա հատվածում, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր:

Ու թեև ռուսական կողմի առաջարկով հրադադար է հայտարարվել, սակայն ժամեր առաջ Վարդենիսի հատվածում կրկին ակտիվություն է նկատվել։

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ հակառակորդը խախտել է Հայաստանի օդային սահմանը։ Տեղեկությունը հաստատել են ArmLur.am-ի՝ ՊՆ աղբյուրները՝ հավելելով, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ին հաջողվել է ոչնչացնել երկու անօդաչու թռչող սարք։

Մինչդեռ, ArmLur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ հակառակորդի ԱԹՍ-ներն իրենց շուրջ այդքանով չեն ավարտվել. երկնքում այլ անօդաչուներ ևս նկատելի են, լսվում են նաև ձայները։

Այսքանից հետո արդեն զարմանալի չէ ՊՆ-ի ու ամեն «հա ու չէ»-ին «լայվ» մտնող վարչապետի ԺՊ Փաշինյանի լռությունը։

Պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար հետագա զարգացումները։

Տոկունություն և խաղաղ գիշեր Հայաստանին։