Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները

Շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Խ. Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին 2 տարվա անձնվեր ծառայության համար և հորդորել նույնքան նվիրված լինել հայրենիքին նաև քաղաքացիական կյանքում։

Զորացրվող զինծառայողները հանդիսավոր երթով հրաժեշտ են տվել ծառայակիցներին և նրանց մաղթել խաղաղ ծառայություն։