Պատգամավորի հավելավճարը 50 հազարից բարձրացնում են 250 հազար, երբ դերասանների վիճակն այսքան վատ է. Շողեր Գրիգորյան

Ռուսաստանաբնակ դերասանուհի Շողեր Գրիգորյանը  ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երեւանի Պետական կամերային թատրոնի եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական եւ  կոմեդիայի պետական թատրոնի միացման նախարարության մտադրությանը, որն ընդունելի չէր երկու թատրոնների անձնակազմների կողմից:

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ցավոտ հարց է, հատկապես թատերասեր մարդկանց համար:

«Սա իսկապես ցավոտ է, բայց ես հասկանում էի, որ պետությունը գնալու է ամեն քայլի՝ բյեւջեն վերականգնելու համար: Ես մտածում եմ, որ ուզենք չուզենք պետք է գնանք զիջումների: Բայց պետք է այնպես անել, որ ոչ մի դերասան չզրկվի աշխատանքից, պետք է ամեն բան անել շատ նուրբ: Եվ աբսուրդն այնքան մեծ է, երբ պատգամավորների հավելավճարը 50 հազարից բարձրացնում են 250 հազար այն էլ չարդարացված ձեւով, երբ մեր թատրոնների, դերասանների վիճակն այսքան վատ է: Բացի այդ ես լսել եմ, որ պետությանը Կամերայինի շենքն է հարկավոր՝ այլ նպատակներից ելնելով, ինչ-որ մեկի շահադիտական եւ ես խորհուրդ չէի տա դուրս գալ մարտի ինտիլիգենցիայի, դերասանների հետ: Հուսով եմ, որ երկխոսության միջոցով մի ընդհանուր հայտարարի կգան եւ այնպիսի լուծում կգտնեն, որ երկու կողմերին էլ կբավարարի»,-հավելեց դերասանուհին:

Լիդա Եղիազարյան