Նավթի գինն ընկել է 7 տոկոսով

Նավթի համաշխարհային գներն օգոստոսի առաջին շաբաթը նվազել են ավելի քան 7 տոկոսով, ինչը դարձել է 2020 թվականի հոկտեմբերից ի վեր շաբաթվա կտրվածքով ամենամեծ նվազումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,8 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 70,7 դոլարի։ WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,2 տոկոսով՝ հասնելով 68,28 դոլարի։

Այս շաբաթ մտավախությունների ալիքը, կապված կորոնավիրուսի դելտա շտամի տարածման հետ, պատել էր շուկան։