Պակիստանում COVID-19-ի դելտա շտամով վարակված 106-ամյա կինն ապաքինվել է

Պակիստանի 106-ամյա բնակչուհին ապաքինվել է՝ կորոնավիրուսի դելտա շտամով վարակվելուց հետո։ Այս մասին հայտնում է ARY News հեռուստաալիքը։

Հասին Բիբին բուժում է ստացել Կարաչի քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Նրա ապաքինման առիթով հարազատներն ու հիվանդանոցի աշխատակազմը հավաքվել են տորթի շուրջ։

Դելտա շտամը հուլիսի առաջին կեսին գերակայող է դարձել Եվրոպայի երկրների մեծ մասում։

Այն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին, իսկ այնուհետև ի հայտ են եկել դրա երեք ենթատեսակները։