Շախմատի կանանց ԵԱ. Դանիելյանը հաղթեց ու ստանձնեց առաջատարությունը

Ռումինիայի Յասի քաղաքում ընթանում է Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Երեկ կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից հաղթանակներ են տոնել Էլինա Դանիելյանը (5), Սուսաննա Գաբոյանն (4) ու Մարիամ Մկրտչյանը (2.5):

Էլինա Դանիելյանը լրացուցիչ արդյունքներով դարձավ առաջատար: Եվս 5 շախմատիստուհի ունի 5 միավոր:

Ոչ-ոքի է խաղացել Լիլիթ Մկրտչյանը (3.5): Ցավոք, պարտություններ են կրել Աննա Սարգսյանը (3.5), Մարիա Գևորգյանն (4) ու Սիրանուշ Ղուկասյանը (2.5):

Մրցաշարի ավարտին մնաց 5 տուր: