Հայիթիում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ

Հայիթիում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 35 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է շուրջ 125 հազար մարդ:

Նախօրեին Հայիթիի ափերի մոտ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի զոհ է դարձել 304 մարդ։

Հայիթիի վարչապետը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրաշարժից հետո։

Տեղի առողջապահության նախարարությունը դիմել է երկրի քաղաքացիներին՝ կոչ անելով արյուն հանձնել աղետի հետևանքով տուժածներին օգնելու համար: