ՀԱՊԿ-ը սկսել է զորավարժությունների պատրաստվել տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում

Սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Արդեն սկսվել Է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում»,-ասվում է Զասի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության մամուլի ծառայության կողմից:

Զորավարժություններին պատրաստվելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է Աֆղանստանում իրադրության կտրուկ սրման ֆոնին, որը հսկողության տակ է վերցրել «Թալիբան» շարժումը: