Ադրբեջանը դիմել է Ռուսաստանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ է ուղարկել Ռուսաստանի ռազմական գերատեսչությանը և խաղաղապահ ուժերի հրամանատարությանը: Այնտեղ նշված է այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցների անօրինական անցման մասին «Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը»:

«Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10 -ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը: Նրանք խնդրել են կանխել նման դեպքերը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ առանց Բաքվի համաձայնության ուրիշ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Ադրբեջանի տարածք: