ԼՀԿ-ն չի մասնակցի ՏԻՄ ընտրությունների

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու Շիրակի եւ Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։