ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ քրեակատարողական ծառայության պետ

ՀՀ վարչապետը որոշում է կայացրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»:

Հավելենք, որ Սերգեյ Ատոմյանը ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր, իսկ նշանակվելուց առաջ զբաղեցնում էր Արարատի փոխմարզպետի պաշտոնը: