ՌԴ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները,: Դրանք կանցկացվեն սեպտեմբերի 17-ից 19-ը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին` Չուկոտկայում և Կամչատկայում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետական դումայի ընտրություններին մասնակցող 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3812 թեկնածուներով: Նրանցից բացի, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 2020 թեկնածու՝ միամանդատ ընտրատարածքներում: