Մանրամասներ Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման օրակարգից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ

Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպման բովանդակությանը, Պեսկովը նշել է, որ օրակարգը լինելու է շատ լայն։ «Բանակցությունների օրակարգը կլինի ամենալայնը ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, և այս հարաբերությունները շատ բազմակողմանի են, նախագահները միշտ այս համատեքստում խոսելու բան ունեն»,-ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նաեւ նշել է, որ հանդիպմանը անդրադարձ կկատարվի նաև Սիրիային և տարածաշրջանային այլ հակամարտություններին։ Տեղեկության համաձայն՝ Պուտին-Էրդողան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29 -ին: