Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ. Խաչատուր Սուքիասյան

Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրա արած այսօրվա արտահայտություններին։ «Հայաստանի համար այսօր պատմական օր է։ Անկախությունը նվիրական իղձ է եղել բոլորիս համար։ Այսպիսի օրով նման շատ փոքր մարդկանցից խոսելու իմաստ էլ չկա»,- ասաց Սուքիասյանը և շնորհավորեց քաղաքացիներին անկախության օրվա կապակցությամբ։ «Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»,- ասել է Սուքիասյանը։