Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է․ «Ես այցելել եմ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող վիրավորներին։ Արցախի Պաշտպանության Բանակը զոհեր չունի։ Ներկա պահին մարտական գործողություններ չեն ընթանում»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: