Գյումրի ԲԿ-ի բակում արձան է տեղադրվել

«Գյումրու բժշկական կենտրոն»-ի բակում տեղադրվել է Մարտին Կակոսյանի «Պահապան հրեշտակ» արձանը։
Բացման արարողությանը մասնակցել են մարզային իշխանությունների եւ բժշկական կենտրոնի աշխատակիցները։
Ծնունդով գյումրեցի Մարտին Կակոսյանը մանկուց աշակերտել է Երվանդ Քոչարին։ Բազմաթիվ քանդակների հեղինակ է, մի շարք բարձրաքանդակներ և կիսանդրիներ դարձել են Նյու Յորքի բնակելի շենքերի և հիվանդանոցների դիզայնի մասը։ Մարտին Կակոսյանը ԱՄՆ Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքի և Կաուֆման մարզի պատվավոր քաղաքացի է։ Արժանացել է բազմաթիվ պարգևների։