News 1 Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ

Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի՞ Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովը դեռ չի ձեւավորվել։ Սիրադեղյանի այրուց՝ Ռուզան Տոնոյանից, հետաքրքրվեցինք` արդյոք այդ հարցը քննարկե՞լ են ընտանիքին այցելության եկած Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ, որովհետեւ այս պահին դա կարեւոր չէ»։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այս պահին դեռ պարզ չէ անգամ Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցը։

«Իրավական առումով խնդիրներ կան։ Զբաղվում ենք այդ հարցով։ Ոչինչ չեմ կարող ասել ժամկետների մասով»,- ասաց Ռուզան Տոնոյանը։

Ի դեպ, լուրեր կային, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիրադեղյանի ծննդավայրը` Կոթի, սակայն Վանո Սիրադեղյանի որդուց` Խաչատուր Սիրադեղյանից տեղեկացանք, որ երեւանյան տուն է այցելել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

ՔՊ ցուցակի մինչև 90 համարը խորհրդարան կանցնի. «Հրապարակ»

superuser

Գազ չի լինի

superuser

Պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Van Sedrakyan