News 1 Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ Տնտեսություն

Պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։

Պետական պարտքի մեծ մասը կառավարության արտաքին պարտքն է, որը կազմում է 8 միլիարդ 564 մլն դոլար։ Սրա մեջ են մտնում արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերը, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժույթային պետական պարտատոմսերը։ Տարեսկզբի համեմատ՝ կառավարության արտաքին պարտքն ավելացել է 1 մլրդ 190 մլն դոլարով։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 2 միլիարդ 372 միլիոն դոլար։

Սրա մեջ են մտնում ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը։ Կառավարության ներքին պարտքը կազմում է 6 մլրդ 192 մլն դոլար։ Պետական պարտքի 473 միլիոն դրամը Կենտրոնական բանկի պարտքն է։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք

superuser

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է՝ ուր էլ լինենք: Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը: Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը: Անհրաժեշտ է դասեր քաղել անցյալի բացթողումներից և առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ»:

superuser

54 դիվանագետ լքել է Պրահայում Ռուսաստանի դեսպանատունը

superuser