Անկենսագրությունների շքերթ ՔՊ թեկնածուացանկում

Նախօրեին տեղեկացանք, որ Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների մասով ՔՊ-ն որոշում է կայացրել: Աբովյանի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուն Պավել Ցուգունյանն է,Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը, Ծաղկաձորում՝ Մեղրաձորի ժ/պ Նարեկ Հարությունյանը: Եղվարդի ու Նոր Հաճնի քաղաքապետի թեկնածուների մասով վերջնական որոշում դեռ չի կայացվել: Անփոփոխ է մնացել Հրազդանի քաղաքապետի թեկնածուն: Այս ընտրատարածքում կրկին կառաջադրվի Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը : Ամեն ինչ կարծես թե նորմալ է, բացի նրանից, թե ՔՊ-ն ինչով է հիմնավորելու համայնքների խոշորացման պատրվակով անցկացվող այս ընտրությունները համաճարակի՝ այսպիսի սրված իրավիճակում։

Մանավանդ որ նշված «գործիչների» կենսագրությունները ոչինչ չեն ասում հանրությանը: