ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ:
Հավելենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին ուղղված՝ հակառակորդի կրակոցների արդյունքում, ինչի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը ստացել է կրծքավանդակի կողմնային պատի հրազենային միջանցիկ մահացու վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև:
ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը խորհրդարանում հանդիպել է Վաղարշակ Հակոբյանին. մանրամասներ. «Ժո...
Աննա Վարդապետյանի թիկնապահները նրա հետ ֆակուլտետի շենք են մտնում. «Հրապարակ»
Նախկին թաղապետի բնակարանն ու ավտոմեքենան կալանքի տակ են. «Հրապարակ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան