Արցախում հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը՝ Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ և Մարտունի քաղաքների մոտակայքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի հարակից տարածքում:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։