News 1 Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ

Բերման են ենթարկվել «Բոգոն», «Զապը», «Արտյոմ Կանևսկին» և 13 այլ քրեական հեղինակություններ

ՀՀ ոստիկանությունը երեկ` նոյեմբերի 26–ին, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այն ուղղված է եղել քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։

Ոստիկանության տարբեր բաժիններ և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբեն Կոստանյանը՝ «Բոգո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ավետիսյանը՝ «Համիկ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Անդրանիկ Տերտերյանը, Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ժիրայր Բրուտյանը՝ «Մալաթիայի Ժիրո» մականվամբ, Երևանի բնակիչ Սամվել Հարությունյանը՝ «Մանեթի տղա Սամո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 51-ամյա Պարույր Գրիգորյանը, Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆայել Նազարյանը, Երևանի բնակիչ՝ 46-ամյա Յուրա Ուդոևը, Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ջնդի Ամարյանը, Երևանի բնակիչ՝ 53-ամյա Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 45-ամյա «օրենքով գող» Արմեն Մանուկյանը՝ «Սևո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Մկրտչյանը, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Հարությունովը՝ «Արտյոմ Կանևսկի» մականվամբ, ում վերջերս ճանաչել են «Բարի կամքի դեսպան», 41-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արա» մականվամբ, և Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ոսկան Մնացականյանը։

Կարդացեք նաև

Միայն 20 մլն դոլար նախկին նախագահներին. մեծամասնությունը շարունակում է մերժել նախկիններին․ «Ժողովուրդ»

superuser

«Հրապարակ»․ 100 հոգանոց նիստին ոչ մեկը չի կարող ապահովագրված լինել վարակից, ես չեմ գնալու․ Անի Խաչատրյանը՝ Երևանի ավագանու նիստի մասին

superuser

Զինվորների կյանքին վտանգ չի սպառնում․ Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացնում

superuser