Փոփոխություն՝ մանկատան շրջանավարտներին բնակարաններ տրամադրելու գործընթացում

Իրականացվել են բարեփոխումներ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում․ այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝ 18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների), ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։

Մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան»,- ասված է հաղորդագրությունում: