Սերը Հայրենիքի նկատմամբ սկսվում է համայնքից. «Ապրելու Երկիր» կուսակցության անդամ Վոլոդյա Գրիգորյան

Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ  Արմավիրի մարզում դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններ, որի արդյունքում միավորվելու են ութ համայնք:

Խոշորացված համայնքի ղեկավար դառնալու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու Երկիր» կուսակցությունը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը: Անհատականություն, ում համար ընտանիքն ու պետությունը համարժեք են, քանի որ նրա խորին համոզմամբ՝ ընտանիքից է սկսվում սերը հայրենիքի նկատմամբ: Եվ այս փոխադարձ կապի անքակտելիության մեջ է   Վոլոդյա Գրիգորյան անհատի թե որպես մարզիկ,թե որպես գործարար  հաջողությունների բանալին։ Վոլոդյային ճանաչողների վկայությամբ՝ չնայած երիտասարդ տարիքին  նա  բավական հասուն է,  միշտ էլ եղել է բարի կամքի տեր, պատրաստակամ օգնելու իրեն բոլոր դիմողներին,սակայն քրիստոնյային բնորոշ համեստությամբ գերադասում է չխոսել արածի մասին: Ինքը՝ Վոլոդյա Գրիգորյանը չորս երեխաների հայր է ու անթաքույց հպարտությամբ է խոսում իր հոր՝ Լևոն Գրիգորյանի մասին, ով երկար տարիներ ղեկավարում է Արմավիրի մարզի Մերձավան համայնքը:

Պարոն Գրիգորյան, Դուք մարզական աշխարհի մարդ եք և մտնում եք քաղաքականություն, ունե՞ք արդյոք վստահության երաշխիք, որ փարաքարցին իր ձայնը Ձեզ է տալու

Պետք է ասեմ, որ թեև երիտասարդ եմ, բայց մարզական աշխարհում ունեցած իմ հաջողությունների շնորհիվ մեր տարածաշրջանում  ինձ լավ են ճանաչում: Ճանաչված անձնավորություն է նաև հայրս, ով Մերձավան հանայնքի երկարամյա ղեկավարն է: Մարդիկ վստահում ու սիրում են մեզ ու հավատացած եմ, որ մեր ընտանիքի հանդեպ ունեցած հավատով էլ դեկտեմբերի 5-ին կգնան ընտրության և կկայացնեն իրենց ճիշտ որոշումը:

 – Ի թիվս այլոց, Ձեզ հետ մրցապայքարի մեջ է նաև Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը,  մտավախություն չունե՞ք, որ վարչական լծակների օգտագործումով նա լուրջ հաջողությունների կարող է հասնել:

Մենք մրցակիցներով շատ լավ ենք ճանաչում իրար, գիտենք, որ յուրաքանչյուրս էլ կողմնակից է արդար պայքարի: Մինչ օրս որևէ  վարչական լծակ չի օգտագործվել  ու համոզված եմ, որ  չի օգտագործվելու:

Այս տարածքում չլուծվող խնդիրներից է համարվում հասարակական տրանսպորտի խնդիրը: Եթե ընտրվեք ի՞նչ կերպ եք պատկերացնում այդ հարցի կարգավորումը:

Պետք է ասեմ,որ Արևաշատ համայնքում քարոզարշավի ժամանակ այդ խնդիրը ևս բարձրաձայնվեց և մենք մեր առաջիկա գործունեության ընթացքում կփորձենք հարցը կարգավորել:

Հասարակական տրանսպորտի խնդիրը առկա է  հատկապես  Արևաշատ համայնքում, քանի որ չկա էջմիածնին կապող տրանսպորտ: Նախկինում եղել է, բայց հիմա չի աշխատում, կարծում եմ, ոչ եկամտաբեր լինելու պատճառով: Ես խոշորացված համայնքի ղեկավար դառնալու հայտ եմ ներկայացրելու ու պատրաստ եմ մարդկանց հուզող հարցերը և ներկայացնել համապատասխան մարմիններին և իմ ֆինանսական միջոցներով նաև կարգավորել դրանք:

Բացի հասարակական տրանսպորտից ո՞ր խնդիրն եք այսօր ձեր տարածքում համարում հրատապ լուծում պահանջող

-Սխալված չեմ լինի, եթե ասեմ, համայնքներում կարևոր ու անկարևոր հարցեր չկան: Մենք հրատապ տեսանկյունից ենք դիտարկելու բնակիչներին հուզող բոլոր խնդիրները,

որոնք գրեթե բոլորն էլ ներառված են մեր նախընտրական ծրագրերում։ Դրանք գազաֆիկացման, խմելու ջրի ներքին ցանցի կառուցման, կոյուղագծերի, տրանսպորտի և այլնի հետ կապված նման բազում հարցեր են, որոնց անդրադարձել ենք մեր նախընտրական ծրագրում: Գաղտնիք չէ, որ ապրում ենք դժվարին ժամանակաշրջան՝ պատերազմական ու համաճարակի ու նկատի ունենալով ժամանակի հրամայականը,  պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Դրական արդյունքի հասնելու համար մեր  թիմը մշակել է համայնքի զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված  ծրագիր, որի բոլոր դրույթներն էլ համարվում են կարևոր ու հրատապ լուծում պահանջող:

-Ձեր նախընտրական ծրագրի ո՞ր դրույթներն եք հատկապես կարևորում

 Մեր նախընտրական ծրագրերում ընդգրկված են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ նորաստեղծ թաղամասերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում, գազաֆիկացում, ներհամայնքային փողոցների բարեկարգում, ասֆլտապատում, մշակութային կառույցների վերանորոգում, խաղահրապարակների և զբոսայգինների կառուցում ու բարեկարգում, սպորտային հրապարակների կառուցում և վերանորոգում, աջակցություն դպրոցներին, մանկապարտեզների շենքերի վերանորոգում, կահավորում, խմելու և ոռոգման ջրի ներքին ցանցերի, ինչպես նաև կոյուղու ներքին ցանցերի վերանորոգում և կառուցում:

Բոլորն էլ  կարևոր են ու պահանջում են յուրովի մոտեցում, պահանջում են հոգատար ու սրտացավ վերաբերմունք համայնքի ու համայնքի բնակիչների նկատմամբ:

՞նչ կցանկանայիք ասել Ձեր ընտրողներին

-Ես իմ համաքաղաքացիներին մաղթում եմ  դեկտեմբերի 5-ին  գնալ ընտրատեղամասեր,խղճի մտոք կատարել իրենց քաղաքացիական պարտքը, ընտրել այն կուսակցությանը, այն անհատին,ում կատարած գործերին քաջածանոթ են, ում վստահում ու հավատում են…

Լիլիթ Ավետիսյան