Թուրքական ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե Ստամբուլ-Երևան- Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով

Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասաց Հարությունյանը:

Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը: