ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի տեղակայմանը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք տեղեկություններին, որ ՀԱՊԿ-ն իր խաղաղապահ ուժերն է ուղարկել Ղազախստան, ես կասեմ, որ ԱՄՆ-ը և, անկեղծ ասած, ողջ աշխարհը կհետևի մարդու իրավունքների խախտման ցանկացած դեպքի»։