Ահաբեկչական վտանգի կրիտիկական մակարդակ Է սահմանվել ամբողջ Ղազախստանում

Ղազախստանի իշխանությունները ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր, մակարդակ են սահմանել հանրապետության ամբողջ տարածքում: Հունվարի 7-ին այդ մասին հայտնել Է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի 6-ին Նուր Սուլթան քաղաքում Ազգայն անվտանգության կոմիտեի նախագահ գեներալ-մայոր Երմեկ Սագիմբաեւն անցկացրել Է Հանրապետական օպերատիվ շտաբի (ՀՕՇ) նիստ՝ նվիրված ահաբեկչության դեմ պայքարին: ԱԱԿ-ի նախագահի հրամանով Հանրապետության օպերատիվ շտաբի ղեկավարը նախագահի հետ համաձայնեցմամբ Ղազախստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանել Է ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակ:

Երկրի բոլոր տարածաշրջաններում սահմանվել Է հակահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում Է գերատեսչությանը Կազինֆորմ գործակալությունը: Այդ առանչությամբ պետական մարմինների առաջին ղեկավարները ձեռնարկել են միջոցներ՝ նպատակամիտված երկրի իրադրության կայունացմանը եւ անձի ու պետության դեմ ահաբեկչական սպառնալիքի վերացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: