Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք, 4 մահ

Հունվարի 7-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Կատարվել է 3899 թեստավորում: Առողջացել է 130 քաղաքացի, գրանցվել՝ 4 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345518 դեպք, որոնցից 332588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3422 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2594856 թեստավորում: