Պորտուգալացի բժիշկներն ու գիտնականները պարզել են, որ կորոնվիրուսի «Օիկրոն» շտամով վարակված անձինք շատ ավելի քիչ են հոսպիտալացվում, քան վիրուսի մյուս շտամներով վարակվածները։ Այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով medRxiv հարթակին, որտեղ էլ տեղադրվել են պորտուգալացի բժիկների ու գիտնականների իրականացրած հետազոտության արդյունքները։
Հետազոտողները նշել են, որ «Օմիկրոն» շտամով վարակված ու հոսպիտալացված անձինք շատ ավելի արագ են ապաքինվում, քան «Դելտա» շտամով վարակվածները։
«Հետազոտությանը մասկացել է մոտ 16 հազար մարդ, ու արդյունքները ցույց են տվել, որ «Օմիկրոն»-ով վարակվելու դեպքում հոսպիատալցվելու հավանակնությունը նվազում է 75%-ով։ Պարզվել է նաև, որ «Օմիկրոն»-ով վարակվածներն, ի տարբերություն «Դելտա»-ով վարակվածների, 4 օր ավելի շուտ են ապաքինվում»,- ասել են հետազոտողները։
Նրանք նշել են նաև, որ ի տարբերություն Covid-ի մյուս շտամների՝ օմիրկրոնակիրների մահացության դեպքերը 7 անգամով պակաս են եղել։ Բացի այդ՝ հիվանդությունն օրգանիզմի վրա հետք ու ազդեցություն հիմնականում չի ունեցել։