«Հայաստան» դաշինքը նոր սցենարներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքում հասկանում են, որ գնալով իրենց վարկանիշը իշխանությունից ոչ պակաս անկում է ապրում, եւ տարբեր գործիքակազմերի կիրառման վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ունենում՝ փողոցային պայքարը թեժացնելու եւ խորհրդարանական աշխատանքին զուգահեռ տանելուց մինչեւ մանդատները վայր դնելը:

Որքան էլ տարակուսելի է, սակայն վերջին այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում պարզ է դարձել, որ դաշինքում մեծամասնություն են կազմում այն պատգամավորները, որոնք դեմ են մանդատները վայր դնելուն, թեպետ ընտրությունների հաջորդ օրը քննարկվել եւ համաձայնություն է տրվել, որ ինչ-որ պահի քննարկելու են այս հնարավորությունը:

Դաշինքի ներկայացուցիչները շարունակում են մարզային այցերը, չի բացառվում, որ առաջիկա ամիսներին ռեստարտի համար փողոցային ակցիաների շարք սկսեն: Մանավանդ, որ արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն նման ծրագրեր է մշակում եւ անգամ հայտարարում դրա մասին»:

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում