Ադրբեջանը շարունակում է հանցավոր գործողությունները հայ ռազմագերիների նկատմամբ․

Աժ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել.

44-օրյա պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ահասարսուռ դեպքերը շարունակվում են բացահայտվել։
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել ռազմագերի Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի զոհվելու վերաբերյալ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, վիրավոր զինծառայողին անօգնական վիճակում թողնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելու պայմաններում։
Ահազանգ եմ հնչեցնում միջազգային կառույցներին՝ խնդրելով իրենց լիազորությունների շրջանակներում անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի անթույլատրելի ու հանցավոր գործողությունները կանխարգելելու նպատակով և խստագույնս դատապարտել այս և 44-օրյա պատերազմից հետո շարունակվող ահաբեկչական գործողություները։ Ադրբեջանն առ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, դարձնում քաղաքական առևտրի առարկա և առաջ քաշում նոր նախապայմաններ։
Միջազգային իրավասու օղակների կողմից նման դեպքերը պետք է ենթարկվեն անհատական ուսումնասիրության և արժանի գնահատականի՝ իրենց իրավասություններին համահունչ ձեռնարկելով համապատասխան գործողություններ: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն ոտնահարումները և ռազմագերիների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկի։ Պետք է գործադրվեն պատասխանատվության մեխանիզմներ․ քանի դեռ հանցագործություն իրականացրած անձինք չեն ենթարկվել պատասխանատվության, նմանատիպ հանցագործությունների վտանգը պահպանվելու է, և դրանք շարունակելու են լրջագույն մարտահրավեր լինել միջազգային հումանիտար իրավունքին։
Հիշեցնեմ՝ համաձայն «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի դրույթների՝ գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար: Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Ռազմագերիները նաև պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից, հատկապես բռնության կամ ահաբեկման ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրություններից: Նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումն արգելվում է: Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: (…):
Հարգելի՛ միջազգային գործընկերներ, Ձեր աչքի առաջ Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքը, մի՛ լռեք, գործե՛ք, քանի դեռ ուշ չէ։
🇺🇸
Azerbaijan continues criminal acts against Armenian prisoners of war.
More than a year has passed since the aggression unleashed by Azerbaijan against Artsakh on September 27, 2020, that took forty-four days, and terrible cases of war crimes by Azerbaijan against Armenians are still detected. Factual information was obtained within the framework of the criminal case under investigation in the department of the Investigative Committee of the Republic of Armenia on the death of the Armenian prisoner of war Artur Martirosyan, in such conditions as torture of the soldiers, captured by Azerbaijan on November 16, 2021, inhuman and degrading treatment against them, intentionally causing serious suffering, leaving the wounded soldier helpless, not providing necessary medical help.
I call the relevant international institutions to take immediate actions to prevent these unacceptable and criminal actions by Azerbaijan. Such cases should be subject to individual investigation, the international community should condemn the gross violations of the International Humanitarian Law by Azerbaijan and take relevant actions to protect the fundamental rights of the Armenian prisoners of war. Accountability mechanisms are required to reduce the risk of such criminal cases by Azerbaijan, otherwise the blatant violations of the rights of the Armenian prisoners of war will continuously appear to be serious challenges to the International Humanitarian Law. It is worth mentioning that Articles 12, 13, 14 of the Geneva Convention Relative to the Treatment of Prisoners of War of August 12, 1949 stipulate that the “Detaining Power is responsible for the treatment given them” /prisoners of war/; “Prisoners of war must at all times be humanely treated. Any unlawful act or omission by the Detaining Power causing death or seriously endangering the health of a prisoner of war in its custody is prohibited, and will be regarded as a serious breach of the present Convention…”; “…prisoners of war must at all times be protected, particularly against acts of violence or intimidation and against insults and public curiosity. Measures of reprisal against prisoners of war are prohibited”; “Prisoners of war are entitled in all circumstances to respect for their persons and their honor. (…)
Dear international colleagues, the International Humanitarian Law is blatantly violated by Azerbaijan before your eyes. Do not be silent, take steps until it is too late”.