ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը կրակել է Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանումև կրակ բացել քաղաքացիական ենթակառուցվածքի ուղղությամբ:

«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ են բացել գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ՝ Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում։ Կրակահերթի հետևանքով գյուղզտնտեսական տեխնիկան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել», – նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։