Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 71.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Փետրվարի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ,

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 1000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 1300 քմ, Տաշիր քաղաքում՝ 300 քմ, Դաշտադեմ գյուղում՝ 63 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 8 հա,

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 71.3 հա։