Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հերթական անգամ առաջարկել է հանդիպել։ Այս մասին nա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ես չգիտեմ, թե ինչ է ուզում ՌԴ նախագահը, ուստի առաջարկում եմ հանդիպել»,- նշել է Զելենսկին:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել պատերազմի ավարտի համար բոլոր հնարավոր ձևաչափերով և բոլոր հնարավոր հարթակներում:

«Փարիզը, Բեռլինը, Մինսկը, Ստամբուլը, Ժնևը, Բրյուսելը, Նյու Յորքը կամ Պեկինը ինձ համար կարևոր չէ, թե աշխարհի որ կետում համաձայնության գալ Ուկրաինայի խաղաղության շուրջ։ Կարեւոր չէ ՝ չորս երկրների, յոթի կամ հարյուրի մասնակցությամբ, գլխավորն այն է, որ նրանց մեջ լինի Ուկրաինան, և որ լինի Ռուսաստանը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհին, ինչպես նաև նրա տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Հուսով եմ՝ ոչ ոք Ուկրաինային չի համարում որպես հարմար և «հավերժական» բուֆեր Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Դա չի լինելու, ոչ ոք դա թույլ չի տա։ Հակառակ դեպքում հարց կլինի՝ ո՞վ է հաջորդը։ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանել միմյանց. կցանկանայի հավատալ, որ Հյուսիսատլանտյան պայմանագիրը և 5-րդ հոդվածն ավելի արդյունավետ կլինեն, քան Բուդապեշտի հուշագիրը»,- ասել է նախագահը։