Քրիստինե Գրիգորյանը ստանձնեց ՀՀ ՄԻՊ պաշտոնը

Արման Թաթոյանը փետրվարի 23-ին հրաժեշտ տվեց Մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմին։ ՀՀ հինգերորդ օմբուդսմեն է ընտրվել Քրիստիննե Գրիգորյանը, ով սկսել է պաշտոնավարել փետրվարի 25-ից։

Ազգային ժողովում նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Գրիգորյանը ՄԻՊ է ընտրվել 6 տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: