Կորոնավիրուսի 218 նոր դեպք է հաստատվել, մահացել է 12 մարդ

Այսօր՝ մարտի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք՝ արված 3014 թեստավորումից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջացել է 695 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 12 դեպք: Ներկա պահին բուժում է ստանում 5384 հիվանդ:

Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 421 հազար 226 դեպք, որից 405 հազար 688-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8528 մահվան դեպք է արձանագրվել:

Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 912 հազար 927 թեստավորում: