Մեկ օրում ռուսական 10 օդանավ է խոցվել. Ուկրաինայի ՌՕՈՒ

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ մեկ օրում 10 ռուսական օդանավ է խոցվել երկրի տարբեր հատվածներում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության համաձայն՝ չորս ինքնաթիռ խոցվել է ՀՕՊ-ի, չորսը՝ օդաչուների, երկուսը ցամաքային ստորաբաժանումների կողմից։

Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ «ուկրաինական ռազմական ավիացիան ողջ է և մարտի 10-ին ինքնաթիռներն ու ուղղաթիռները ոչնչացրել են հակառակորդի երկու շարասյուն»։

«Նախնական տվյալներով՝ դա ռուսական օդադեսանտային զորքերի մի ամբողջ գունդ է», հայտնում են ուկրաինացի զինվորականները։